Պուտինը կոնկրետ քայլեր է ձեռնարկել Իսրայել-Իրան հակամարտության ուղղությամբ․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ կերպով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև ծավալվող հակամարտության մասին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցածի մասին տեղեկատվություն է ստանում առցանց ռեժիմով», - նշել Է Պեսկովը: Նա ընդգծել է՝ «Մոսկվան դատապարտում է լարվածության աճը»։
Պեսկովը նաև հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արտաքին գործերի նախարարությունը մանրամասն հայտարարություն է պատրաստում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Այս փաստաթուղթը նախատեսվում է ուղարկել ՄԱԿ», - եզրափակել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան