Ռուս ռազմական փորձագետը Իսրայելի հարվածը անվանել է «Չափալախ» Իրանին
Իրան
Ռուս ռազմական վերլուծաբան, ծովակալ Վասիլի Դանդիկինի խոսքով արաբական աշխարհը դժվար թե կանգնի Իրանի կողմը, քանի որ Իրանն՝ ի տարբերություն արաբական պետությունների, ներկայացնում է պարսկական ազդեցություն։
«Իրանը մենակ է այս խաղում։ Արաբական պետությունները նրան չեն պաշտպանի, և սա բավականին տխուր սցենար է Մերձավոր Արևելքի կայունության համար», — ասել է Դանդիկինը News.ru-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Ամ ՔեԼավի» գործողությունը՝ հարվածելով Թեհրանի, Նաթանձի և այլ քաղաքների միջուկային ու ռազմական օբյեկտներին։ Զոհվել են Հեղափոխական պահապանների կորպուսի մի շարք հրամանատարներ և գիտնականներ։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին արձագանքել է՝ խոստանալով վրեժ և լիազորելով զինված ուժերին ազատ հակազդման գործողությունների համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան