Իսրայելը կզղջա իր հարվածների համար. Պեզեշքիան
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը «հզոր և օրինական պատասխան» կտա Իսրայելին՝ վերջինիս՝ հունիսի 13-ի հարձակման համար։ Նա վստահեցրել է, որ այս քայլը կստիպի Իսրայելին «զղջալ արածի համար»։ Նախագահը միաժամանակ հավաստիացրել է, որ Իրանում կյանքը կշարունակի բնական հունով, չնայած «հոգեբանական պատերազմի փորձերին»։
Պեզեշքիանը ընդգծել է, որ Իրանը միշտ գործել է խաղաղության պահպանմանն ուղղված դիրքերից, սակայն այժմ պարտավոր է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Նա կոչ է արել քաղաքացիներին չտրվել «թշնամու քարոզչությանը» և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Իսրայելը «Ամ ՔեԼավի» անվանումով ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, որի ժամանակ հարվածել է Թեհրանի ԿՍԻՐ-ի շտաբին և մի շարք ռազմական ու միջուկային օբյեկտների։ Իրանն արդեն հայտարարեց պատասխանի պատրաստակամության մասին, իսկ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին բանակին տվել է լիակատար ազատություն հակահարվածի հարցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան