Թեհրանը սպառնում է կոշտ պատասխանով՝ իսրայելական հարձակման համար
Իրան
Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստանալով կոշտ և վճռական պատասխան Իսրայելի կողմից իրականացված հարձակման համար։ Հայտարարությունում Իսրայելը կոչվում է «ագրեսոր և ահաբեկիչ ռեժիմ», իսկ ամբողջ ժողովուրդը՝ «միավորված և պատրաստ պատասխան տալու առանց ներքին տարաձայնությունների»։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածեց Թեհրանում ԿՍԻՐ-ի շտաբին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին։ Զոհվել են ԿՍԻՐ-ի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի առաջատար միջուկային գիտնականներ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործողությունը կարող է տևել մի քանի օր։
Հարձակման հետևանքով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են։ ՄԱԿ-ում արդեն հնչել են արձագանքներ՝ մտահոգություն արտահայտելով Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր սրացման կապակցությամբ, հայտնում է Газета.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան