Մերձավոր Արևելքում հնարավոր է լայնածավալ պատերազմ. Թրամփ
Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կա լայնածավալ պատերազմի վտանգ։ Fox News-ին տված մեկնաբանությունում նա ընդգծել է, որ տարածաշրջանում բազմաթիվ ամերիկացիներ են գտնվում, և ինքը արդեն խորհուրդ է տվել նրանց լքել տարածքը՝ նշելով, որ «կարող է պատահել շատ շուտով», հայտնում է Газета.ру-ն։
Նախագահի հայտարարությունը հնչել է ի պատասխան տեղեկությունների, թե Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին։ Թեև Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը այդ ծրագրերին, ամերիկյան աղբյուրները չեն բացառել, որ Իսրայելը կարող էր ստանալ ԱՄՆ-ի հետախուզական աջակցություն։
Իր հերթին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է, որ Իրանի պատասխանն այս անգամ կլինի «ավելի ուժգին ու կործանիչ»։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան