Իսրայելը անցել է բոլոր կարմիր գծերը
Իրան
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Իսրայելի հարձակմանը՝ ընդգծելով, որ Թել Ավիվն անցել է բոլոր կարմիր գծերը, և այժմ Իրանի պատասխանը կարող է լինել առանց որևէ սահմանափակման։ Հայտարարության մեջ Իսրայելն անվանվել է «Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմ»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող Կոռուպսի շտաբին և մի շարք ռազմավարական ու միջուկային օբյեկտների։ Հարձակման հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, բարձրագույն զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ հարվածները ուղղված են եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքի ոչնչացմանը, հայտնում է Газета.ру-ն։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունը կարող է տևել մի քանի օր։ Արդեն արձանագրվել են ռմբակոծություններ և օդային հարձակումներ Իրանի տարբեր շրջաններում։ Միաժամանակ, ՄԱԿ-ում սկսել են քննարկումներ միջազգայնորեն արձագանքելու հնարավոր քայլերի շուրջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան