Սա միակողմանի գործողություն էր. ՆԱՏՕ-ի ղեկավար Ռյուտտեն
Իրան
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն մեկնաբանել է Իսրայելի կողմից հունիսի 13-ին Իրանին հասցված հարվածները՝ նշելով, որ դրանք եղել են բացառապես Իսրայելի նախաձեռնությամբ։ «Սա Իսրայելի միակողմանի քայլն է։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ հատկապես ԱՄՆ-ն, պետք է աջակցեն իրավիճակի ապաէսկալացիային, և, ինձ հայտնի է, նրանք արդեն անում են դա», – հայտարարել է Ռյուտտեն։
Հիշեցնենք՝ Իսրայելը սկսել է լայնածավալ ռազմական գործողություն՝ թիրախավորելով Թեհրանում գտնվող Կոռպուսների շտաբը և միջուկային ծրագրի կարևոր օբյեկտներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ «Ամ ԿեԼավի» անունը կրող գործողությունը կարող է շարունակվել մի քանի օր։ Միջազգային համայնքում աճում են մտահոգությունները հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ, հայտնում է Газета.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան