Իսրայելի դեսպանատունը Մոսկվայում հերքել է փակվելու լուրերը
Ռուսաստան
Իսրայելի դեսպանատունը Ռուսաստանում շարունակում է աշխատել բնական ռեժիմով և չի պատրաստվում դադարեցնել իր գործունեությունը՝ չնայած Մերձավոր Արևելքում լարվածությանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը՝ հերքելով լրատվամիջոցների տարածած տեղեկությունները։
Նրա խոսքով՝ դեսպանատան աշխատանքում որևէ փոփոխություն չի նախատեսվում, և այն կշարունակի գործել ինչպես միշտ, ներառյալ նաև հանգստյան օրերից հետո։ Գալպերինը հորդորել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։
Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Ռուսաստանը խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին խուսափել Իսրայել մեկնելուց և երկիրը հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան