Միջազգային հանրությունը պետք է «ստոպ» ասի իսրայելական ավազակախմբին․ Էրդողան
Թուրքիա
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարչակազմն իր անխոհեմ, ագրեսիվ և հակաիրավական գործողություններով փորձում է աղետի մեջ ներքաշել տարածաշրջանն ու ողջ աշխարհը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իրանի տարածքում իսրայելական հարվածները, գրում է AA-ն։
«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որոնք անտեսում են միջազգային իրավունքը», - ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի առաջնորդը միջազգային հանրությանը կոչ է արել «ստոպ ասել իսրայելական ավազակախմբին, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության խաթարմանը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան