Իրանը ՄԱԳԱՏԷ-ին մեղադրել է Իսրայելի հարձակումներին օժանդակելու մեջ
Իրան
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փաստացի դարձել է Իսրայելի հարձակումների համախոհը՝ չդատապարտելով Իսրայելի գործողությունները իրանական միջուկային օբյեկտների դեմ, հայտնում է Лента.ру-ն։
«ՄԱԳԱՏԷ-ն, հրաժարվելով դատապարտել Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային կառույցների վրա, դարձել է այդ գործողությունների մեղսակից», — ասվում է հայտարարությունում։
Նախորդ օրերին հայտարարվել էր, որ Իսրայելի հարվածների արդյունքում Թեբրիզ քաղաքում զոհվել է հինգ մարդ, ևս տասներկուսը վիրավորվել են։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին վերադառնալ միջուկային բանակցություններին՝ զգուշացնելով, որ ապագա հարձակումները կարող են լինել շատ ավելի կործանարար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)