«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30, ՕԵԿ-ին՝ 6 պատգամավորական մանդատ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել և որոշվել է ապագա ԱԺ քարտեզը՝ ըստ ուժերի հարաբերակցության, որոշվել է, որ ՀՀԿ-ն պետք է ունենա 67 մանդատ:
Սա համամասնականի և մեծամասնականի համագումարում: ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30 մանդատ, ՕԵԿ-ին՝ 6: Ընդդիմությանը Սերժ Սարգսյանը պատրաստվում է զիջել 28 մանդատ: Սա, կրկնում ենք, Սերժ Սարգսյանի թիմում գծված և նրա համար ցանկալի քարտեզն է: Իշխանության ներսում էլ, սակայն, հասկանում են, որ այդպիսի բաժանումը ոչ իրատեսական է, և ապագա խորհրդարանը նույնիսկ լայնամասշտաբ կեղծիքներով նման տեսք ունենալ չի կարող:
Խորհրդարանի այսօրինակ քարտեզագրումը, ըստ այդմ, ընդամենը սև սրտի մխիթարանք է Սերժ Սարգսյանի թիմի համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ