Վուչիչ․ Ուկրաինան Սերբիայի բարեկամն է, քանի որ չի ճանաչում Կոսովոն
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է մնալ Սերբիայի բարեկամ երկիր, քանի որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Նրա խոսքով՝ Կիևը հարգում է միջազգային իրավունքը և նույնիսկ չի հրավիրել Պրիշտինայի ներկայացուցիչներին Օդեսա։
Վուչիչը հավելել է, որ Սերբիան պատրաստ է օգնել Ուկրաինային՝ վերականգնելով երկու քաղաք կամ մեկ ամբողջական տարածաշրջան։ Ըստ նրա՝ անցյալ տարի Բելգրադը արդեն իսկ տրամադրել է տասնյակ միլիոնների ֆինանսական աջակցություն Կիևին։
Նախագահը նաև հիշեցրել է, որ Սերբիան չի մատակարարում զենք Ուկրաինային և ՌԴ-ին՝ համաձայն ազգային օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)