Ռեժիմի տապալո՞ւմ. Իսրայելի հարվածների նպատակը Իրանի ղեկավարությունն է
Աշխարհ
Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա նպատակ ունեն ոչ թե միայն միջուկային ծրագիրը կասեցնել, այլ նաև տապալել երկրի ղեկավարությունը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ միանշանակ կկանգնի Իսրայելի կողքին, եթե պատերազմ սկսվի։
Ռիտերի խոսքով՝ հարվածները միտված էին «գլխատել» Իրանի ռազմաքաղաքական վերնախավը։ Մասնավորապես, հունիսի 13-ին մոտ 200 իսրայելական կործանիչ հարվածել է ավելի քան 100 թիրախի, որոնց թվում եղել են զինվորական բունկերներ։
Հարվածների հետևանքով, ըստ հաղորդումների, սպանվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և արտակարգ իրավիճակների պատասխանատու Գոլամ-Ալի Ռաշիդը, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)