«Իրանն անցել է կարմիր գիծը»․ Իսրայելի Պաշտպանության նախարար
Աշխարհ
Իրանը հատեց կարմիր գծերը, երբ համարձակվեց հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի վրա, ասել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իրանն անցել է կարմիր գիծը, համարձակվել է, հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլայի ռեժիմը շատ բարձր գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»,- ասել է նա։
Նշենք՝ Իսրայելի Վվարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ լրատվամիջոցների, այս պահին խորհրդակցություններ է անցկացնում անվտանգության մարմինների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)