Իսրայելի վրա Իրանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է ավելի քան 80 մարդ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Իրանը ուրբաթ գիշերը և շաբաթ առավոտյան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, ինչի հետևանքով ամբողջ երկրում իսրայելցիները ստիպված են եղել ապաստան փնտրել, հաղորդում է Times of Israel-ը։
Հարվածների հետևանքով վիրավորվել է մոտ 80 մարդ, այդ թվում՝ չորսը, որոնք ծանր վիրավորվել են և ավելի ուշ մահացել ստացած վնասվածքներից։
Մի քանի հրթիռներ ընկել են կենտրոնական Իսրայելում, հզոր պայթյուններ են լսվել Թել Ավիվի տարածքում, մի քանի վայրից բարձրացող ծուխ է երևում։ Խափանված հրթիռի մեծ բեկորը ընկել է Իսրայելի հյուսիսում գտնվող մի քաղաքի վրա՝ պատճառելով վնասներ։
ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին պաշտպանվել հրթիռային հարձակումներից։
«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ն օգնում է խոցել Իսրայելին ուղղված հրթիռները», - հայտնել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
ԱՄՆ-ի դերի չափը չի բացահայտվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ