ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) 

«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգային վիճակը։

– Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին։ Պետք չէ լինել զինվորական գործիչ կամ մեծ գիտելիքներ ունենալ, որ հասկանաս՝ ինչ վտանգավոր վիճակում ենք։ Ադրբեջանը գնում է նոր զինատեսակներ, վերջերս էլ 4,7 միլիարդ դոլարով նոր կործանիչներ է գնել։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանին է մեղադրում, թե իբր մենք զենք ենք գնում Հնդկաստանից կամ Ֆրանսիայից և պատրաստվում հարձակվել իրենց վրա։ Իրականությունն այն է, որ սահմանին ամեն օր կրակոցներ են լինում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ամենօրյա ռեժիմով զորավարժություններ են անցկացնում։ Միայն կույրը կարող է դա չտեսնել ու չլսել։ Սահմանային իրավիճակը թաքցվում է։ Բայց մենք պետք է արձանագրենք՝ իրական վտանգը գալիս է այս ամենի անտեսումից։

– Իսկ Հայաստանի զինված ուժերի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Զինված ուժերը, ցավոք, պատրաստ չեն, համալրված չեն։ Պայմանագրայինների մեծ մասը դուրս է գալիս ծառայությունից։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Բանակի թուլացումը կարող է հետևանք լինել ինչպես վատ կառավարման, այնպես էլ գիտակցված կադրային քաղաքականության։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ բանակից դուրս եկող երիտասարդներն ուղղակիորեն ուղղորդվում են ոստիկանություն։ Սա արդեն իշխանության միտումնավոր որոշում է՝ բանակը թուլացնել, փոխարենը ուժեղացնել վարչական ճնշման գործիքը՝ ոստիկանությունը։

– Արտաքին քաղաքականության մակարդակում ի՞նչն է, որ Ձեզ հատկապես անհանգստացնում է։

– Այսօր Ադրբեջանին զսպող միակ ուժերը Ռուսաստանն ու Իրանն են։ Ուրիշ ոչ ոք չի կարող կանխել Ադրբեջանի ագրեսիան։ Բայց ինչի՞ ենք մենք ականատես։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վթարային են, Իրանի հետ՝ անորոշ։ Իրանի հետ հարաբերությունների հստակեցման, խորացման որևէ միտք չկա։ Նախկինում ես ասել եմ, որ այլ խաղացողների մուտքը մեր տարածաշրջան հղի է պատերազմի սկսման վտանգով։ Այսօր մենք ականատես ենք իմ այդ կանխատեսման իրականացմանը։ Տարածաշրջանում լուրջ վտանգներ են հասունանում։ Իսրայելն արդեն հարվածել է Իրանի տարածքին, սպանվել են բարձրաստիճան հրամանատարներ։ Սա ահռելի ռիսկ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը այդ զարգացումներին ոչ մի ռազմավարական արձագանք չունի։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ Հայաստանի համար չափազանց լուրջ անվտանգային գործոն է մեր երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

– Կուզենայինք լսել նաև ներքաղաքական դաշտի Ձեր գնահատականը։

– Փաշինյանը փորձում է կառուցել ընդդիմության կեղծ դաշտ։ Իրեն հարմար է, որ ընդդիմադիր հանդես գան միայն երկրորդ և երրորդ նախագահները։ Հետո էլ հարվածում է Եկեղեցուն, իսկ նրանք, իրենց հերթին, պաշտպանում են Եկեղեցին՝ ցուցադրելով, թե իրենք են ընդդիմություն։ Սա հին բեմադրություն է։ Իրական ընդդիմությունը պետք է կազմված լինի անկեղծ և վճռական մարդկանցից։ Մարդկանցից, որոնք անկախ են և կապ չունեն նախկինների ու ներկաների կուլիսային պայմանավորվածությունների հետ։ Այդպիսի ուժը կարող է հաղթել Փաշինյանին։

– Վերջին շրջանում Եկեղեցին իշխանությունների համար թիրախ է դարձել։ Ձեր դիրքորոշումը։

– Ինձ դուր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոսի պահվածքը։ Իրեն ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե ինքը չուզի։ Փաշինյանի բերած ֆեյք կաթողիկոսին աշխարհում ոչ ոք չի ընդունելու։ Երբ պաշտպանության նախարար էի, ես զանգահարել եմ Կաթողիկոսին ու շնորհավորել։ Իսկ դրանից հետո շատ կոշտ զրույց եմ ունեցել Փաշինյանի հետ։ Փորձել եմ բացատրել, որ Կաթողիկոսը սիմվոլ է, որ պետք է հարգանք լինի խորհրդանիշների հանդեպ։ Բայց ապարդյուն։ Հակաեկեղեցական արշավով փորձ է արվում շեղել ուշադրությունը իրական խնդիրներից։ Ոչ ոք չի խոսում, օրինակ՝ Վրաստանի հետ սահմանի փակ լինելուց։ Փոխարենը բոլորը հետևում են՝ Նիկոլն ինչ ասաց, ֆեյք ընդդիմադիրները ինչ պատասխանեցին։

– Ի՞նչ ուղի է ընտրել Ձեր կողմից ղեկավարվող «Համահայկական ճակատ» շարժումը։

– Մենք գնում ենք այլ ճանապարհով, այլ ծրագրով։ Մենք չենք մասնակցելու նրանց «բազարներին»։ Մենք չենք խառնվելու շոուներին, որտեղ նախկիններն ու ներկաները փոխադարձաբար բարձրացնում են միմյանց։ Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու։ Այդ պահը գալու է, մենք դրան պատրաստվում ենք։ Պետք է անաչառ, վճռական ընդդիմություն։ Մնացածը ընտրությունների խաղեր են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել
Ամենադիտված