Ոչնչացվել է իրանական Թավրիզի ավիաբազան․ Իսրայելի ՊՆ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարձակվել և ոչնչացրել Է իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում ՝ Թավրիզի ավիաբազան, հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Այլ թիրախների թվում էին Համադան ավիաբազան և հակաօդային պաշտպանության համակարգը, անօդաչու թռչող սարքերը և հրթիռների արձակման կայանքները», - հաղորդում է աղբյուրը։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի խոսքով՝ յուրաքանչյուր գնդակոծության ժամանակ Իրանի տարածքից արձակվել է ավելի քան 100 հրթիռ: Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ հրթիռների մեծ մասը խոցվել են ռազմաօդային ուժերի կողմից կամ չեն հասել իրենց թիրախներին: Փոքր թվով շենքեր վնասվել են հրթիռներից, իսկ որոշները՝ բեկորներից, որոնք ընկել են հրթիռները որսալու ժամանակ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)