Իսրայելը գիշերը Թեհրանում տասնյակ թիրախների է հարվածել
Աշխարհ
Իսրայելը գիշերը Թեհրանի տարածքում տասնյակ թիրախների վրա է հարձակվել, այդ թվում՝ օդային պաշտպանության ենթակառուցվածքների, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ հող-օդ հրթիռային ենթակառուցվածքների` որպես Թեհրանի տարածքում իրանական ռեժիմի օդային պաշտպանության հնարավորություններին վնաս հասցնելու ջանքերի մաս», - ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել էր, որ Իրանը վճռականորեն կարձագանքի Իսրայելի ագրեսիային։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)