Սիրիայի ռազմական ոստիկանության պետն անցել է ապստամբների շարքը
Մերձավոր Արևելք
Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ Շալալը հայտարարել է իր փախուստի մասին: Նա հեռացել է Բաշար Ասադից և միացել ապստամբներին: Նրա խոսքերով՝ բանակը երկրում վերածվել է մարդասպանների ամբոխի և այլևս չի իրականացնում իր հիմնական գործառույթները, այն է՝ մարդկանց անվտանգության ապահովումը: Նրա խոստովանություններով` տեսահոլովակը դեկտեմբերի 25-ին հայտնվել էր Ալ Արաբիա հեռուստաընկերության եթերում:
Տեսագրումը կատարվել է թուրք-սիրիական սահմանի վրա, ուր այժմ շարունակվում են Ասադի և ապստամբական զորքերի միջև բախումները:
Ալ Շալալը ընդգծել է, որ ապստամբներն արդեն բավականաչափ տարածքներ են գրավել երկրում: Այնպես որ, եթե նրանց հաղթարշավը շարունակվի, ապա Ասադի բանակը քիմիական զենք կօգտագործի նրանց դեմ: Մասնավորապես նա հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին Հոմսի ռմբակոծման ժամանակ կառավարական զորքերն արդեն քիմիական զենք են օգտագործել: Սիրիացի ակտիվիստներն այդպես էլ չեն կարողացել պարզել, թե դա ինչ գազ է եղել, սակայն նշել են, որ այն շատ նման էր նյարդա-քայքայիչ զարին գազին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ