Բացահայտվել է Իրան-Իսրայել էսկալացիայի վատագույն սցենարը
Վերլուծական
Իսրայելի հարվածներին Իրանի ամենահզոր պատասխանը կարող է լինել փոքր մասշտաբի միջուկային հարձակումը հրեական պետության միջուկային օբյեկտների վրա: Իրանա-իսրայելական էսկալացիայի վատագույն սցենարը բացահայտել է պրոֆեսոր և պաշտոնաթող գեներալ Ֆահրի Էրենելը, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ չի կարելի բացառել, որ Թեհրանն, այնուամենայնիվ, կարող էր միջուկային մարտագլխիկ արտադրել, «թեկուզ փոքր»:
«Իսրայելի հարվածներին Իրանի ամենահզոր պատասխանը կարող է լինել փոքր մասշտաբի միջուկային հարձակումը Իսրայելի միջուկային օբյեկտների վրա։ Օրերս Թեհրանը հայտնել էր, որ տվյալներ է ստացել դրանց տեղակայման մասին: Այդ դեպքում Իսրայելը նույնպես կարող է միջուկային զենք կիրառել։ Սակայն այդ տարբերակը կլինի ամենավտանգավորը», - ասել է պրոֆեսորը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը