Հռոմի պապը պատասխանատվության կոչ է արել Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV-ը մտահոգություն է հայտնել Իրանի և Իսրայելի միջև առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է արել պատասխանատվության և խոհեմության՝ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պապը շեշտել է, որ քաղաքական գործիչների առջև այժմ խնդիր է դրված ապահովել միջուկային սպառնալիքից զերծ աշխարհի գոյությունը։ Նրա խոսքով՝ դա պետք է իրականացվի փոխադարձ հարգալից հաղորդակցության միջոցով, որպեսզի աշխարհում կարողանան համակեցություն հաստատել արդարությունը, եղբայրությունը և բարեկեցությունը։
Պապը հավելել է, որ ոչ մի պետություն չպետք է սպառնա մյուսի գոյությանը. բոլորը պետք է աշխատեն խաղաղություն ստեղծելու, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)