Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ, հաղորդում է Bild-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է «որոշ ժամանակ էլ դիմանալ»։
Զելենսկին ասել է, որ եթե Արևմուտքը շարունակի աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա դիմանալ ռազմական գործողությունների երկար ժամանակահատվածին։
«Պուտինը փորձում է ժամանակ շահել, մինչև ավելի խիստ պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ նա ի վիճակի է ավելի երկար դիմանալ», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)