ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչն է բարդացնում Կիևի բանակցային դիրքորոշումը
Աշխարհ
Ռուսաստանի ռազմական հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում բարդացնում է Ուկրաինայի բանակցային դիրքը։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։
«Եթե Ռուսաստանի զինված ուժերը գրավեն Դնեպրոպետրովսկի մարզի զգալի մասը, դա կարող է բարդացնել Ուկրաինայի դիրքը ցանկացած բանակցություններում», - ասվում է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ ռուսական զինվորականները մարտական գործողությունները տեղափոխում են մի տարածաշրջան, որը շատ ուկրաինացիներ կարծում էին, որ անձեռնմխելի կլինի։
New York Times-ը նաև նշում է, որ Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի միջև սահմանային գոտու վերահսկողությունը կարող է Ռուսաստանին ավելի ամուր հենարան տալ Դոնեցկի մարզում իր հարձակումը շարունակելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)