Իսրայելի հարվածը Իրանին խառնեց Զելենսկու խաղաթղթերը
Աշխարհ
Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին լուրջ խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, հայտարարել է Հունգարիայի Հիմնարար Իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլթան Կոշկովիչը։ Նրա խոսքով՝ Թել Ավիվը, Իրանի հետ լարվածության ֆոնին, սկսել է խիստ մրցակցել հակաօդային համակարգերի շուկայում՝ մատակարարումների առաջնահերթությունը վերցնելով Կիևից։
«Արդեն պարզ է, որ սա սարսափելի վատ է Ուկրաինայի համար», — գրել է վերլուծաբանը X հարթակում։ Ըստ նրա՝ Կիևն արդեն իսկ քիչ պահեստ ունի, իսկ Իսրայելի նոր պահանջարկը կարող է կտրուկ սահմանափակել արևմտյան աջակցությունը Ուկրաինային։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Թեհրանում Կորպուսի կենտրոնակայանին և Իրանի մի քանի կարևոր միջուկային կենտրոնների՝ սպանելով ԿՀՊԿ ղեկավար Հոսեյն Սալամիին և մի շարք միջուկային գիտնականների։ Իսրայելի ՊՆ հայտարարությամբ՝ գործողությունը կարող է շարունակվել մի քանի օր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)