Թեհրանում «քարը քարին չի մնա»․ Իսրայելի ՊՆ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել հայտարարել է՝ Իրանի բնակիչները «բարձր գին կվճարեն», եթե Իրանը շարունակի իր հրթիռակոծությունները՝ սպառնալով «քարը քարին չթողնել» մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Իրանի բռնապետը Իրանի քաղաքացիներին պատանդ է դարձնում և ստեղծում է իրականություն, որտեղ նրանք, հատկապես Թեհրանի բնակիչները, բարձր գին կվճարեն իսրայելցի քաղաքացիական անձանց վրա հանցավոր հարձակումների համար», – հայտարարել է Կացը:
«Եթե Խամենեին շարունակի հրթիռակոծել Իսրայելի թիկունքը, Թեհրանում քարը քարին չի մնա», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)