Իտալիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ որքան կտևեն Իսրայելի՝ Իրանին հարվածները
Աշխարհ
Իսրայելի հարվածները Իրանի տարածքում կշարունակվեն ևս մի քանի օր կամ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ զրույցից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելի ռազմական գործողությունը, ինչպես ինձ ասաց Իսրայելի նախարար Սաարը, ակնհայտորեն կտևի մի քանի օր, եթե ոչ շաբաթներ», - ասել է Իտալիայի գերատեսչության ղեկավարը։
Տայանին հավելել է, որ Սաարը իսրայելական գործողությունն իրականացնելու որոշումը բացատրել է երկարատև խորհրդակցություններով՝ կապված իր ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)