Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին՝ ՀՕՊ համակարգերով, ոչ թե զինվորներով
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունն Իրանի հետ ռազմավարական համագործակցության շրջանակում պետք չէ անմիջապես զորքեր ուղարկի Թեհրան, նշել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Ժուռավլյովը։ Նրա խոսքով՝ այս պահին Իրանին առավել անհրաժեշտ են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը։
Ժուռավլյովը ընդգծել է, որ Թեհրանը բավական մեծ բանակ ունի՝ մոտ մեկ միլիոն զինծառայող, և Ռուսաստանի տեխնոլոգիական աջակցությունը բավական է երկրի պաշտպանության համար։ Նա վստահեցրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը, որոնք արդեն մատակարարվում են Իրանին, շատ ավելի արժեքավոր են, քան օտարերկրյա ռազմական մասնակցությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելը հարվածել էր ԿՍԻՐ-ի կենտրոնակայանին Թեհրանում և Իրանի միջուկային օբյեկտներին։ Իսկ ապրիլին Ռուսաստանը վավերացրել էր Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, որը ամրապնդում է երկկողմ համագործակցությունը՝ ներառյալ պաշտպանության ոլորտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)