ՌԴ դեսպանատունը՝ Իսրայելի ռմբակոծություններից հետո ռուսների վիճակի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի դեսպանատունը Իսրայելում հայտնել է, որ այս պահի դրությամբ տեղեկություններ չունեն Իրանից հարվածների հետևանքով տուժած ռուսաստանցիների մասին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ դիվանագիտական ներկայացուցչությունը շարունակում է կապի մեջ մնալ իսրայելական իշխանությունների հետ և հետևում է իրավիճակի զարգացումներին։
ՌԴ դեսպանատունը մանրամասնել է, որ ռուս քաղաքացիների անվտանգության հարցը վերահսկվում է շուրջօրյա ռեժիմով։ Մոսկվայի ժամանակով հունիսի 14-ի 13:30-ի դրությամբ դեսպանատունը չի ստացել տուժածների մասին հաստատված տվյալներ։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի բանակը հարվածել էր Իրանի միջուկային կենտրոններից մեկին Իսֆահանի շրջանում, որին հաջորդել էին Իրանի զանգվածային հրթիռային պատասխանները՝ ուղղված Թել Ավիվին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)