Իրանը սպառնում է փակել Օրմուզի նեղուցը
Աշխարհ
Իրանը դիտարկում է Օրմուզի նեղուցը փակելու տարբերակը, որը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային նավթային մատակարարումների համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին՝ նշելով, որ Թեհրանը պատրաստ է այդ որոշմանը առանց վարանելու։
Նրա խոսքով՝ իրավիճակի սրման դեպքում Իրանը կդիմի այդ քայլին՝ հաշվի առնելով նաև միջազգային շուկայի ճնշումները։ Օրմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդը, և դրա հնարավոր արգելափակումը կարող է առաջացնել գնաճային ալիք։
Ավելի վաղ ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը զգուշացրել էր, որ Իրան-Իսրայել հակամարտության խորացումը կարող է բենզինի և նավթի գների կտրուկ աճի պատճառ դառնալ հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)