Զյուգանովը պաշտպանել է Արևմտյան Ուկրաինայի միացումը ԽՍՀՄ-ին
Աշխարհ
ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը քննադատել է նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի հայտարարությունը, թե Արևմտյան Ուկրաինայի և Բեսարաբիայի միացումը ԽՍՀՄ-ին եղել է սխալ։ Զյուգանովի խոսքով՝ առանց այդ միացման, Խորհրդային Միությունը չէր հաղթի Հայրենական պատերազմում։
Նրա գնահատմամբ՝ խորհրդային ղեկավարության ձեռնարկած քայլը ռազմավարական էր՝ սահմանը 200–250 կմ-ով առաջ մղելու առումով, ինչը կարևոր էր ինչպես Ուկրաինայի արևմտյան շրջանների, այնպես էլ Բալթիկայի համար։ Զյուգանովը նշել է, որ Էստոնական սահմանից մինչև Լենինգրադ ընդամենը 160 կմ է, ինչը պատերազմի ժամանակ կենսական նշանակություն ուներ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)