Ռուս վերլուծաբանը կանխատեսում է պետական հեղաշրջում Իրանում Իսրայելի հարվածներից հետո
Աշխարհ
Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարքովը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանը կարող է կանգնել պետական հեղաշրջման եզրին։ Նա նշել է, որ Իրանն ու Իսրայելը դեռ մի քանի շաբաթ կշարունակեն հրթիռային հարվածների փոխանակումը, որից հետո կհասնեն հրադադարի։
Մարկովի գնահատմամբ՝ Թեհրանը կհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկած նոր միջուկային պայմանագրին՝ դադարեցնելով ուրանի հարստացումը։ Փոխարենը Արևմուտքը կհանի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Վերլուծաբանը նաև պնդել է, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի աջակցությամբ։
Նա հավելել է, որ ցամաքային ներխուժում չի լինի, սակայն Իրանը կարող է կանգնել ներքին պառակտման և բաժանման վտանգի առջև, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)