Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը
Աշխարհ
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակը կլինի ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա, քանի որ մեր սկզբունքների համաձայն՝ միջուկային զենքն արգելքի տակ է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման գործարքի», - ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։