Թեհրանը կվերածվի Բեյրութի․ Իսրայելի ՊՆ–ն զգուշացրել է նոր հարվածների մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Իսրայելի նոր հարվածների մասին։
Այս մասին հաղորդում է Times of Israel-ը։
Նա այս հայտարարությունն արել է անմիջապես այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է իրանցիներին լքել այն տարածքները, որտեղ կան ռազմական օբյեկտներ։
«Զինվորականները կհարվածեն Թեհրանում և այլուր գտնվող թիրախներին՝ զրկելով Իրանին իր միջուկային ներուժից և սպառազինության համակարգերից։ Իրանի իշխանությունները Թեհրանը վերածում են Բեյրութի, իսկ բնակիչներին՝ պատանդների՝ իրենց ռեժիմի գոյատևման համար», - ասել է Կացը։