Չի՛ կարելի վստահել թշնամիներին․ Պուտին
Աշխարհ
Մարդկանց նկատմամբ վստահությունը ռուսական ավանդույթի մի մասն է, բայց թշնամիներին վստահել չի կարելի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը պետական մրցանակներ է հանձնել Կրեմլում հինգշաբթի՝ հունիսի 12-ին։ Արարողությունից հետո Ռուսաստանի նախագահը զրուցել է դափնեկիրների հետ՝ շամպայնի բաժակի շուրջ։ Աշխատանքի հերոս, միջուկային ֆիզիկոս Յուրի Դիկովն ասել է. «Մի՛ վստահեք թշնամիներին, նրանք կխաբեն ձեզ»։
«Չի կարելի, համաձայն եմ ձեզ հետ։ Գիտեք, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, հաստատ եմ ասում ձեզ, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք։ Ցավոք, սա նույնպես մեր ավանդույթի մի մասն է։ Մշտապես վստահել և էլի վստահել բոլորին», - պատասխանել է պետության ղեկավարը։
Զրույցի տեսագրությունը հրապարակել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինը։