Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվը
Աշխարհ
Իսրայելում մոտ 385 մարդ է վիրավորվել Իրանի կողմից հրթիռային հարձակումների հետևանքով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ, կիրակի օրը հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
«Իրանի կողմից հարձակման հետևանքով վիրավորված մոտ 385 մարդ գիշերը հոսպիտալացվել է։ Յոթ մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 40-ը՝ միջին ծանրության, իսկ մոտ 300-ը՝ թեթև վնասվածքներ է ստացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ, 15-ը՝ իրանական հարվածների սկսվելուց ի վեր», - ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։