Ռուսաստանը երբեք չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները․ Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը երբեք չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները։ Սակայն երկիրը դեմ է անչափահասների շրջանում նման բաների ագրեսիվ քարոզչությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում անդրադարձել է ոչ ավանդական հարաբերությունների թեմային։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք պաշտոնապես չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները։ Սակայն երկիրը կտրականապես դեմ է երեխաների շրջանում նման արժեքների ագրեսիվ քարոզչությանը։ Եվ ինքն առաջինն է, որ խոսել է այդ մասին 12 տարի առաջ։