ԻՀՊԿ–ն հայտնել է ևս ութ հրամանատարի մահվան մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի ևս ութ հրամանատարների մահվան մասին իսրայելական հարձակումների հետևանքով:
«ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության ականավոր ներկայացուցիչներ (բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեի հետ միասին), Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիանը, Մոհամմադ-Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայեբը, Խոսրո Հասանին, Ջավադ Ջուրսարը և Մոհամմադ Աղաջաֆարին կյանքից հեռացել են դաժան, բայց քաջարի մահով», - ասվում է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: