Թուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
Աշխարհ
Թուրքական իշխանությունները Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը կբարձրացնեն 15%-ով՝ մինչև 5.83 դոլար, հաղորդում է NTV-ն՝ հղում անելով տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին:
Տարանցման վճարը գրեթե 40 տարի մնացել է անփոփոխ՝ մինչև 2022 թվականը, իսկ 2023 թվականի հուլիսին այն ավելացել է 8%-ով:
Գումարը հաշվարկվում է ոսկե ֆրանկի հիման վրա՝ 1936 թվականին Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նեղուցների տարածքում նավագնացությունը: