Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը
Աշխարհ
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
«Այսօր (հունիսի 15-ին) Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև այս լարվածության հնարավոր գլոբալ և տարածաշրջանային հետևանքները», - ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն դիվանագիտական ճանապարհով։
«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ տեղի ունեցողը մտահոգիչ է, և որ դիվանագիտությունը հակամարտության դադարեցման և Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճը լուծելու միակ միջոցն է», - հավելել է աղբյուրը։