Պուտինը չի կարող միջնորդ լինել Իսրայել-Իրան հակամարտությունում․ Մակրոն
Աշխարհ
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես միջնորդ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունում։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը, որն այժմ ներգրավված է բարձր ինտենսիվությամբ հակամարտության մեջ և արդեն մի քանի տարի որոշում է կայացնում չպահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը, կարող է միջնորդ լինել», - ասել Է Մակրոնը՝ մեկնաբանելով Թրամփի գաղափարը, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է միջնորդ դառնալ հակամարտության կողմերի միջև:
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան կմասնակցի Իսրայելի «պաշտպանական գործողություններին» իրանական «պատասխան միջոցների» դեպքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)