Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել․ նախագահ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Իրանի առաջնորդի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը, հենվելով Գերագույն առաջնորդի ֆեթվայի վրա, երբեք չի մտադրվել և չի ձգտում միջուկային զենք ունենալ և միշտ պատրաստ է եղել երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման և համաձայնության։ Նրա խոսքով՝ համաշխարհային տերությունները Իսլամական Հանրապետության փաստարկներն ընդունելու փոխարեն ընդունել են Իսրայելի դիրքորոշումը՝ մի պետություն, որը «ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արեւելքում»։
Նախագահը հավելել է, որ Իրանը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ երկիրը գտնվում է Իսրայելի հարձակման տակ և որոշումներ չի կայացնի որևէ ճնշման տակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)