«Ժողովուրդ». Բավականին հետաքրքիր ընտրարշավ՝ Ապարանում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ և Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանն իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 14 ընտրատարածքում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Մալխասյանը՝ հայտարարելով, որ ընտրատարածքի բնակիչների հետ իր հանդիպումները «գալիս են ապացուցելու, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի այս ընտրություններում»: Հիշեցնենք, որ Ապարանի շրջանի այս ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրելու նաև ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը և «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Այսպիսով՝ ապարանցիների շրջանում բավականին հետաքրքիր ընտրարշավ է սպասվում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ