Իրանն Իրաքի սահմանին իսրայելական ԱԹՍ է խոցել
Աշխարհ
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական ամերիկյան արտադրության MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը։
«Իրանի հակաօդային պաշտպանությունը Դեհլորանում որսացել է իսրայելական մեկ անօդաչու թռչող սարք»,- ասվում է զեկույցում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Հարություն առնող առյուծ» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին: Հարձակումները ուղղված են եղել միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների տեղակայման վայրերին:
Արդեն նույն օրը երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց «Ճշմարիտ խոստում-3» գործողության մեկնարկի մասին և հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին։ Թեհրանը խոստացել է լայնածավալ հարվածներ հասցնել իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ օդային բազաներին և այլ ռազմավարական օբյեկտներին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)