Հրթիռային հարձակումներից վնասվել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը
Աշխարհ
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը վնասվել է համալիրի մոտ հրթիռակոծությունից, սակայն անձնակազմի անդամներ չեն տուժել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբին։
«Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունն այսօր պաշտոնապես փակ կմնան, քանի որ կացարաններում մնալու հրահանգները դեռևս ուժի մեջ են: Իրանական հրթիռների՝ դեսպանատան Թել Ավիվի մասնաճյուղին խոցելու հետևանքով կան փոքր վնասներ, սակայն անձնակազմի մեջ զոհեր չկան»,- գրել է Հակաբին:
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան կայքում ասվում է, որ անվտանգության ներկա իրավիճակի և Իսրայելի ու Իրանի միջև շարունակվող հակամարտության պատճառով՝ դեսպանությունը հրամայել է իր ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին շարունակել մնալ անվտանգ վայրերում և իրենց տների մոտակայքում մինչև հետագա ծանուցումը:
Նրանք նշել են, որ ԱՄՆ դեսպանատունը ներկայումս չի կարողանում տարհանել ամերիկացիներին կամ ուղղակիորեն աջակցել նրանց Իսրայելից հեռանալու հարցում։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)