Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2025 թ-ի մայիսին
Հայաստան
2025 թ-ի մայիսին Հայաստան այցելել է՝ 181,436 զբոսաշրջիկ, գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նախորդող տարի մայիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 167,049։
Աճը կազմել է 14387 զբոսաշրջիկ կամ մոտ 9%»,-գրել է Պապոյանը։