Իրանի եռօրյա գնդակոծությունների արդյունքում՝ Իսրայելում 24 մարդ է զոհվել, ավելի քան 600 մարդ՝ վիրավորվել
Աշխարհ
Իրանական եռօրյա գնդակոծությունների ընթացքում Իսրայելում վիրավորվել է ավելի քան 600 մարդ, որոնցից 24-ը մահացել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը։
«24 զոհ, 592 վիրավոր՝ 10-ը՝ ծանր, 36-ը՝ միջին ծանրության, 546-ը՝ թեթև վնասվածքներով»,- ասվում է զեկույցում։
Երկրում գրանցել են 30 վայր, որտեղ ընկել են իրանական հրթիռները։ Երեք օրվա ընթացքում Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։