Բախման շեմին․ ԱՄՆ-ն դուրս բերեց ավիակիր Nimitz-ը
Աշխարհ
Ամերիկյան USS Nimitz ավիակիրը լքել է Հարավ-Չինական ծովը և շարժվել է դեպի արևմուտք՝ Իսրայելի և Իրանի միջև սրվող լարվածության ֆոնին։ Ըստ Reuters-ի՝ ավիակիրը նախատեսում էր այցելել վիետնամական Դանանգ քաղաքը, սակայն այցը չեղարկվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը միջնորդների միջոցով դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով ճնշում գործադրել Իսրայելի վրա և դադարեցնել հարվածները։
Հունիսի 13-ին Իսրայելը սկսել էր «Վերապրող առյուծ» անունով գործողությունը, որի շրջանակում հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին և հայտարարել՝ ոչնչացրել է երկրի առանցքային միջուկային գիտնականներին։ Իսրայելը պնդում է, թե Իրանը մշակել է միջուկային զենք։