Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին սպառնալիք է խաղաղության համար․ Իրանի ԱԳՆ
Աշխարհ
Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին մեծ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելական ռեժիմի անպատժելիությունը և այն համապարփակ աջակցությունը, որը նա ստանում է ԱՄՆ-ից և արևմտյան երկրներից, դարձել են աննախադեպ սպառնալիք միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է նա։
Բաղային նշել է, որ Իսրայելը, հարձակվելով Իրանի վրա, պատերազմ է հայտարարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին։