Մակրոնը Թրամփի գաղափարը «խելահեղ» է անվանել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը «խելահեղ» է անվանել և Եվրոպային «արթնանալու» կոչ արել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ֆրանսիայում և ԵՄ-ում բոլորը համակարծիք են՝ Գրենլանդիան չի կարելի ոչ վաճառել, ոչ էլ գրավել», - ընդգծել Է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը քննադատել է Միացյալ Նահանգների կողմից տարածքի հնարավոր բռնակցումը՝ նման սցենարն անվանելով «խելահեղ»:
Նա նաև կոչ է արել համատեղ զորավարժություններ անցկացնել Արկտիկայի տարածաշրջանում՝ Հյուսիսային և Բալթյան երկրների, Կանադայի, ինչպես նաև հենց ԱՄՆ-ի մասնակցությամբ: