Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը, հայտնել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը, գրում է RIA Novosti-ն:
«ՑԱԽԱԼ-ի ուժերը ոչնչացրել են իրանական ռեժիմի բոլոր հրթիռային կայանքների մոտ մեկ երրորդը», - հայտարարել է նա:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ անցած օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սպահանում ավելի քան 100 ռազմական թիրախների ուղղությամբ, ինչպես նաև ոչնչացրել են իրանական ավելի քան 20 հրթիռ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան